ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել, որում վճռականորեն դատապարտել է սիրիական իշխանությունների կողմից մարդու իրավունքների պարբերական խախտումները:
Բանաձեւը ներկայացրել էին Թուրքիան եւ արաբական երկրները, եւ դրան կողմ էին քվեարկել 43 պատվիրակություններից 37-ը:
Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը եւ Կուբան, երեք անդամներ էլ ձեռնպահ են քվեարկել:
Փաստաթուղթը կոչ է անում Սիրիայի իշխանություններին անհապաղ վերջ դնել մարդու իրավունքների բոլոր խախտումներին եւ հարձակումներին, նաեւ թույլ տալ ՄԱԿ-ին եւ մարդասիրական կազմակերպություններին` պարզելու Հոմս քաղաքի եւ այլ շրջանների կարիքները, հաղորդում է «Ռոսբալթը»:




























