2011 թ. Հայաստան է այցելել 10.6 հազար զբոսաշրջիկ Թուրքիայից: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: 2010 թ. համեմատ թուրք զբոսաշրջիկների թիվը պակասել է 14.2 %-ով (այցելուների թիվը 19.2 հազար էր): Սակայն նշենք, որ 2010 թ. զբոսաշրջային այցելությունների աճը Թուրքիայից, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր հայ-թուրքական քաղաքական շփումների ակտիվացմամբ: Համեմատության համար` 2009 թ. Թուրքիայից Հայաստան էր այցելել ընդամենը 6900 զբոսաշրջիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը 2011 թ. ավելացել է:

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալներով` 2011 թ. հունվար-դեկտեմբերին Թուրքիա է այցելել 72.3 հազ. հայաստանցի, նախորդ տարվա 69.3 հազ.-ի դիմաց: