«Ամերիկայի ամենահեղինակավոր շերիֆ» Ջո Արփայոն կասկածում է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը կեղծված է: Մարտի 1-ին մամլո ասուլիսի ընթացքում նա ենթադրել է, որ վկայականը կարող է համակարգչով կեղծած լինել:
Բացի այդ, Արիզոնայի շերիֆը հայտարարել է, որ 1980-ական թվականներին Հավայան կղզիներում Օբամայի լրացրած զինծառայության անցնելու մասին գրանցումը եւս կեղծ է: Բայց նա միաժամանակ չի համարում, որ կեղծիքը նախագահի ձեռքի գործն է, հաղորդում է Associated Press-ը:
Շերիֆի հայտարարությանն ի պատասխան Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Բեն Լաբոլտը Twitter-ի իր բլոգում տեղադրել է Արփայոյի մամլո ասուլիսի հղումը, որն իրականում The X-Files ֆանտաստիկական սերիալի մի հատվածին է հանգեցնում:
ԱՄՆ-ի սահմաններից դուրս Օբամայի ծնվելու մասին լուրերը հետապնդում են գործող նախագահին նրա նախընտրական քարոզարշավի հենց սկզբից: Հարցը նրանումն է , որ եթե դա ճիշտ է, նա բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: Լուրերը հիմնված են այն բանի վրա, որ Օբամայի հայրը եղել է Քենիայի ուսանող: Մանկության ժամանակ ապագա նախագահը մի քանի տարի ապրել է Ինդոնեզիայում մոր եւ ինդոնեզացի խորթ հոր հետ:
Օբաման, լուրերի հերքման համար, հրապարակել է ծննդյան վկայականը: Սակայն կասկածողներին փաստաթղթերը չեն համոզել:
Ընդ որում բոլորովին «մաքուր» չէ նաեւ Ջո Արփայոն, որն այդպես ջանասիրաբար հետաքննում է Օբամայի փաստաթղթերը: Նա կասկածվում է սեռական բնույթի հանցագործության մեջ: Արփայոյն բացի դրանից, ամենայն հավանականությամբ, այդպիսով փորձում է շերիֆի պաշտոնում իր համար վեցերորդ ժամկետն ապահովել:




























