Թերթը գրում է, որ Հայաստանի գրողների միության անդամների շարքեր համալրվել են: «Այս օրերին միության անդամ է ընտրվել շուրջ 40 գրող: Ընդհանուր առմամբ` եղել է 87 դիմում: Եւս 30 դիմում էլ առհասարակ մերժվել է: Ինչպես մեր զրույցում տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կանոնադրությամբ նախատեսված է , որ նոր անդամների ընտրություն պետք է կազմակերպվի տարին մեկ անգամ: Արդեն երեք տարի, սակայն, նման բան տեղի չի ունեցել: «Ուղղակի խառն էինք, դրա ժամանակը չունեինք»,- այդքան երկար ընդմիջում անելը այսպես պատճառաբանեց նա:
Անանյանից հետաքրքրվեցինք, թե արդ 40 գրողներից կարո՞ղ է առանձնացնել արժանավոր մեկին, ում անունը պետք է հանրությունն իմանա: «22 տարեկան, կարծեմ նախագահի մրցանակի թեկնածու աղջիկ է` Լիլիթ Կարապետյան: Շատ գնահատում եմ, որ տասը երիտասարդ գրողներով համալրվել է գրողների միությունը»,- ասաց նա»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























