Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիրմիր Պուտինը մի շարք արեւմտյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ մեղադրել է նրանց, որ նրանք տեղեկություններ չեն հրապարակում Լիբիայում Քադաֆիի մահից հետ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող բռնությունների մասին:

«Դուք գիտե՞ք, որ այնտեղ կանայք բռնության են ենթարկվել, ընդ որում զանգվածային, տղամարդանց, երեխաներին սպանում են: Դուք գրե՞լ եք այդ մասին: Կարծում եմ, ոչ շատ: Միջազգային լրատվամիջոցները գերադասել են դա չնկատել»,-ասել է նա:
Միաժամանակ նա զուգահեռներ է անցկացրել Սիրիայի ներկայիս դրության հետ:

Նրա խոսքով, պետք է ոչ թե խրախուսել զինված հակամարտության կողմերին, այլ ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ, դրադադար կնքել եւ դադարեցնել մարդկային զոհերը: Պուտնը նշել է, որ պետք է անցնել քաղաքական բարեփոխումների, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար, ոչ թե հակամարտությունը փակուղի կմտցնեն եւ կհանգեցնեն նրան, որ կողմերից մեկն ամբողջությամբ կոչնչացնի մյուսին:

Նշենք, որ վարչապետը հանդիպել է ֆրանսիական Le Monde-ի, իտալական La Repubblica-ի, անգլիական  The Times-ի, գերմանական Handelsblatt-ի, ճապոնական Asahi Shimbun-ի եւ կանադական The Globe and Mail–ի հետ, գրում է «Ինտերֆաքս»-ը: