Սոչիի կենտրոնում գլխին արձակված կրակոցից մահացել է ավտոլվացման կետի եւ սրճարանի սեփականատեր գործարարը:
Հանցագործությունը կատարվել է մարտի 1-ի ցերեկը` քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում: Վարձու երկու մարդասպանները մոտեցել են սրճարանին, ներս մտել եւ խլացուցիչով ատրճանակներով 11 փամփուշտ արձակել 35-ամյա գործարար Թիմուր Մամումիայի վրա: Գործարարը վախճանվել է մինչեւ շտապօգնության գալը, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:
Սրճարանի մյուս հաճախորդները չեն տուժել: Ըստ ականատեսների` հարձակվողների դեմքներին դիմակներ են եղել: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:
Թիմուր Մամումիան քաղաքում ուներ ավտոլվացման կետ եւ մի քանի սրճարաններ: Նա Կարաս մականունով հեղինակավոր գործարար Էդուարդ Կակոսյանի զարմիկն էր, որն սպանվել էր 2010 թվականի հոկտեմբերի 26-ին:



























