Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը երկրի արտգործնախարար է նշանակել ավտրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի նախկին վարչապետ Բոբ Քարին, որը լրագրությունից անցել էր քաղաքականության, հաղորդում է BBC-ն:
«Ես թիմ եմ հավաքել, որն իմ կառավարությանը թույլ կտա լավագույնս հասնել երկրի առջեւ դրված նպատակներին», - իր որոշումը մեկնաբանել է Գիլարդը:
Ավստալիայի նախկին արտգործնախարար Քեվին Ռադը (նախկինում` երկրի վարչապետ) նախարարությունը լքել էր փետրվարի 22-ին, որպեսզի իր թեկնածությունն առաջադրեր լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնում: Սակայն Ջուլիա Գիլարդը ներկուսակցական քվեարկության արդյունքում վստահ հաղթանակ էր տարել` առաջ անցնելով Ռադից:




























