Աֆղան զինվորականները կրկին ամերիկացի զինվորների են գնդակահարել: Ինչպես հաղորդում է Պենտագոնի ներկայացուցիչը, երկու ամերիկացիներ սպանվել են Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում, որտեղ ծառայում էին ավիահենակետում:

Այս սպանությունը հերթական հարձակումներից մեկն էր այն բանից հետո, երբ Աֆղանստանում Բագրամի ամերիկյան ռազմաբազայում այրել էին Ղուրանի մի քանի օրինակներ:

Դա լուրջ բողոքի ալիքի, ցույցերի ու ահաբեկչական գործողությունների առիթ էր տվել ամերիկյան զինվորականների եւ ներկայացուցիչների նկատմամբ, որոնք չեն հանդարտվում արդեն մեկ շաբաթից ավելի:

Ընդհանուր առմամբ, այդ միջադեպից հետո Աֆղանստանում վրիժառության հողի վրա արդեն սպանվել է 6 ամերիկացի զինվոր ու սպա, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: