Զոհվել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի թիկնապահը` Թենգիզ Պանդարիան, ով ահաբեկչության ժամանակ պաշտպանել է նախագահին: Այդ մասին հաղորդել են հանրապետական հիվանդանոցում:
Փետրվարի 22-ին նախագահի վրա կատարված հարձակման ժամանակ 40-ամյա Պանդարիան գլխուղեղի վնասվածքներ է ստացել:
Մեկ շաբաթ շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, բայց վերջին երեք օրվա մեջ նրա վիճակը վատացել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պանդարիան ուշքի չգալով մահացել է: Նա երկու երեխա ուներ, իսկ կինը գտնվում էր հղիության ութերորդ ամսում:
Ահաբեկչության ժամանակ մահացել է նաեւ Անկվաբի մեկ այլ թիկնապահը` Ռեմզիք Ցուգբան:




























