Կառավարության նիստերի դահլիճում այսօր` մարտի 2-ին, մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համագումարին ներկա են բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես` այնտեղ է գտնվում Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Համագումարին ներկա են Հայաստան հանրապետական կուսակցության պատգամավոր Լեւոն Խաչատրյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը, վերջերս ԲՀԿ անդամ դարձած, Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ընդդիմությունից ներկա է «Հանրապետություն» կուսակցություն քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Համագումարին պետք է քննարկվի, թե ինչպես է «Ժառանգությունը» մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ի դեպ, այսօր Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի անդամակացության եւ դրոշի բարձրացման օրն է, որն իրագործել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: