Հերման Վան Ռոմպեյը շարունակելու է զբաղեցնել Եվրամիության ղեկավարի պաշտոնը: Նրա մանտադի ժամկետը երկարաձգել են մարտի 1-ին Բրյուսելում բացված Եվրամիության առաջնորդների գագաթաժողովի ժամանակ: Այլ թեկնածուների հարցը չի քննարկվել:

Հերման Վան Ռոմպեյը վերընտրվելուց հետո Twitter-ի իր էջում գրել է, որ շատ շոյված է Եվրամիության նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկից:

«Մեծ պատիվ է ծառայել Եվրոպային հենց այն ժամանակ, երբ վճռական քայլեր են պահանջվում, բացի այդ, դա մեծ պատասխանատվություն է»,-գրել է նա, հաղորդում է «Արգումենտի.ռու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Դանիան առաջարկել է ԵՄ գործող ղեկավարին թողնել երկրորդ ժամկետում, եւ, ըստ ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացված տվյալների, դանիական նախաձեռնությունը լիակատար աջակցություն է ստացել: