Խորհուրդ եմ տալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիկունքում որեւէ մեկի ստվերը չորոնել: Այս մասին այսօր` մարտի 2-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրդ օրը ՀԱԿ-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ին անդամագրվելը չպետք է կապել երրորդ անձանց հետ եւ փորձել «Բարգավաճ Հայաստանի» թիկունքում ինչ-որ ստվերներ որոնել:
«Ես ամբողջությամբ համաձայն եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Օսկանյանի անդամակցումը մեր կուսակցությանը պայմանավորված չէ որեւ մեկի ստվերով: Ի հակադրություն մամուլում շրջանառվող լուրերի, խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ի թիկունքում չփնտրել ինչ-որ ֆիգուրներ»,-ասել է Զոհրաբյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Օսկանյանի ԲՀԿ-ական դառնալը պայմանավորված է ԲՀԿ-ի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ առկա կապով:




























