ՀՅԴ-ն միանշանակ միջոցներ ձեռք կառնի Արտակարգ դրության մասին օրենքի դեմ: Այս մասին, այսօր` մարտի 2-ին, հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կուսակցությունը մտադիր է ստորագրահավաք սկսել` հարցը Սահմանադրական դատարան ուղարկելու համար: «Մենք չենք ցանկանում նման քայլ ձեռնարկել հենց հիմա, որպեսզի այն իբրեւ սպառնալիք չհնչի: Բացի դա, նախքան երկրորդ ընթերցումը կարծում եմ մեզ դեռեւս կհաջողվի ինչ-որ բան անել խորհրդարանում:

Ամեն դեպքում, մենք միջոցներ ձեռք կառնենք, պարզապես առայժմ չեմ ասի, թե ինչպիսի», – հավելել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ընդդիմությունը դեմ է այն կետին, ըստ որի թույլատրվում է բանակի միջամտությունը երկրի ներքին խնդիրներին, այն է` բանակի օգտագործումը արտակարգ դրության ժամանակ:

ՀՅԴ-ն,  «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը օրինագծում տեսնում են հանրահավաքները ցրելիս բանակի օգտագործման հնարավորություն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի