ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի մեկնաբանել ընդդիմադիր ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վարդան Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեծացնի այդ կուսակցության անկախությունը (դրա մասին երեկ խոսել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը) եւ հանգեցնի կոալիցիայի ճեղքման, Սահակյանը պատասխանել է` «Ոչ»:
Սահակյանը նաեւ չի մեկնաբանել Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարություն այն մասին, որ «Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է, Սերժ Սարգսյանը` խորտակվող»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























