Այն բանից հետո, որ Ռուսաստանի նախագահի թեկնածու, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պուգաչովային «պոռնիկ» է անվանել, նրա դեմ հանդես են եկել ոչ միայն մշակույթի աշխարհի ներկայացուցիչները, այն նաեւ իրավաբանները:
Պուգաչովայի օգտին է հանդես եկել նաեւ Օրբակայտեի իրավաբանը` Ալեքսանդր Միրոշինը, ընդ որում նրան ոչ թե դատարան է կանչել, այլ` մենամարտի:
«Ինչպե՞ս կարող է նախագահի թեկնածուն նման արտահայտություն թույլ տալ կնոջ հանդեպ: Դրանից հետո, ես կարծում եմ, որ Ժիրինովսկին, ինչպես Սահակաշվիլին, պետք է ուտի իր փողկապը եւ հանի թեկնածությունը»,-ասել նա, հաղորդում է «Արգումենտի նիդելին»:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին «Մենամարտ» («Поединок») հայտնի ծրագրի շրջանակներում բղավել էր Ալլա Պուգաչովայի վրա, խոստացել իր հաղթանակի դեպքում թքել նրա վրա, մեղադրել նրան ծախվածության մեջ, համեմատել պոռնիկի հետ: Պուգաչովան, իր հերթին, Ժիրինովսկիին անվանել էր «երկրի խայտառակություն», ծաղրածու եւ խելագար: Նա նաեւ ասել էր` «Չգոռաս ինձ վրա, ապագա նախագահ»:
Ժիրինովսկին էլ պահանջել էր, որ Պուգաչովան լռի, քանի որ օրենք չգիտի, բացի այդ «նա հինգ րոպեն մեկ ամուսին է փոխում»:



























