Այսօր` մարտի 2-ին, ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել բորտուղեկցուհի Լուիզա Եղիազարյանին, ում միջոցով փորձել են մաքսանենգ ճանապարհով 1կգ 285 գրամ ոսկյա զարդեր տեղափոխել Երեւան-Կրասնոդար չվերթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Լուիզա Եղիազարյանի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է վեց փաթեթ, որոնց վրա անուններ են գրված եղել: Նա հայտնել է, թե պետք է թանկարժեք իրերն, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար եւ հանձներ տերերին: Այդ ծառայության դիմաց նա ստացել է ընդամենը 400 դոլար:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ ոսկեղենը առգրավվել է եւ ուղարկվել ապրանքագիտական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























