Ֆրանսիան որոշել է փակել Սիրիայում իր դեսպանատունը: Այս մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Նա նշել է, որ Սիրիայում տեղի ունեցածը տագնապահարույց է, Հոմս քաղաքը կարող է ջնջվել երկրի երեսից, եւ հայտնել է, որ դիվանագիտական առաքելության փակման մասին որոշումը ԱԳՆ-ի ղեկավար Ալեն Ժյուպեի հետ համատեղ է ընդունվել: Նրա ելույթը հեռարձակել են ֆրանսիական հեռուսաալիքները: