Պակիստանում նոր ահաբեկչություն է տեղի ունեցել. մահապարտ-ահաբեկչի գործողությունների զոհ է դարձել առնվազն 22 մարդ:

Ինչպես հայտնում են երկրի իրավապահ մարմինները, պայթյունը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող ցեղախմբային Հայբեր թաղամասի մզկիթի մոտ:

Այսօր ավելի վաղ Պակիստանի բանակի տասը զինվորականներ եւ 23 գրոհայիններ զոհվել են անցակետերում տեղի ունեցած  բախումների հետեւանքով, այն նույն շրջանում, որն այժմ պակիստանյան ծայրահեղականների գլխավոր հենակետերից մեկն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: