Իր աղմկահարույց բացահայտումներով հայտնի WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի  ծրագրերի մասին նոր տեղեկություն, ըստ որի` նա պատրաստվում է Յուշչենկոյի օգնությամբ Ուկրաինայում  ՀՀՊ համակարգեր տեղակայել եւ շարունակել զենք մատակարարել Վրաստանին:

2009 թվականի վերջին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ Եվրոպայում ամերիկյան պաշտպանական համակարգը ոչ միայն չի կասեցվում, ինչպես մինչ այդ վստահեցրել էր Բարաք Օբաման, այլ հակառակը, նույնիսկ ավելի մոտ կլինի ռուսական սահմաններին, քան ավելի վաղ նախատեսվել էր, այսինքն` Ուկրաինայում: Այն ժամանակ ուկրաինական պաշտոնյաները շփոթված էին երեւում, սակայն շատերը դա երկերեսանիություն  եւ խաղ համարեցին: Ինչպես պարզվում է ըստ WikiLeaks-ի տեղեկության, նրանց իսկապես տեղյակ չեն պահել:

Գաղտնազերծված հաղորդագրության մեջ ասվում է ամերիկյան պաշտոնյայի Ուկրաինա կատարած այցելությունների ժամանակացույցի մասին: Վերշբոուն հաճախակիացրել է Վրաստան եւ Ուկրաինա կատարած այցերը: Stratfor-ի վերլուծաբանները դա  կապում են Վերշբոուի միջնորդությամբ պատերազմող Վրաստանին զենք վաճառելու  Յուշչենկոյի մտադրության հետ:  «Սա Վերշբոուի միակ քայլը չէ: Հաջորդ մի քանի ամիսներին նա անընդհատ Վրաստանից Ուկրաինա կգնա: Նա Վրաստանում կլինի հոկտեմբերի  19-20-ը, Ուկրաինայում` նոյեմբերի սկզբին, Վրաստանում`նոյեմբերի վերջին եւ կրկին այդ երկրներ կվերադառնա դեկտեմբերին», - ասվում է փաստաթղթում:

Այնուհետեւ բացահայտվում է Վերշբոուի այցի նպատակը. «Հայտարարվել է ՀՀՊ-ի մասին, որի մասին Կիեւին չէին էլ տեղեկացրել: Բայց առավել մտահոգիչ է այն, որ Ուկրաինան Արեւմուտքի դրդմամբ կշարունակի Վրաստանին զենք մատակարարելը: Վերշբոուն առաջին հերթին կկենտրոնանա Վրաստանի եւ Ուկրաինայի վրա, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ուկրաինական մասով ժամկետը լրանում է», - մեջբերում է rusrep.ru-ն: