Եվրպական Միության առաջնորդների գագաթաժողովը Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչել է որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչ:

Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում, որն ընդունել են ԵՄ 27 երկրների առաջնորդները, ասվում է.  «Եվրոպական Միությունը սիրիական ընդդիմությանն աջակցում է ազատության, արժանապատվության եւ ժողովրդավարության համար մղվող պայքարում, Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչում է որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչ եւ սիրիական ընդդիմության բոլոր անդամներին կոչ է անում միանալ նոր Սիրիայի համար մղվող խաղաղ պայքարին, որտեղ  բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ կունենան»:

Ավելի վաղ Բրյուսելում լրագրողների առջեւ ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիան կողմ է Սիրիայի սահմանին մարդասիրական գոտի ստեղծելուն` քաղաքացիական հասարակությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, սակայն ընդդիմությանը  չի սպառազինի` առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: