Մարտի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12-ի սահմաններում Չարենցավան-Ֆանտան ճանապարհի 1-ին կմ-ին հրդեհ է բռնկվել 56-ամյա Ժորիկ Ա.-ի վարած ավտոբուսում (մակնիշը պարզվում է):
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ հրդեհի հետեւանքով վարորդն այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:



























