«Գելոս» աճուրդային տունը վաճառքի է հանելու հայտնի խորհրդային երգչուհի Լյուդմիլա Զիկինայի զարդեղենը: Պարզվում է, երգչուհին իր արվեստով ոչ միայն բավականություն է պատճառել Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյաներին, այլեւ նրանք շռայլորեն նվերներ են մատուցել երգչուհուն:

Նրա ձայնով հիացած` Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիեւը  ադամանդակուռ եզակի ապարանջան է նվիրել` 127 ադամանդով զարդարված: Նվերներ են եղել անգամ Կիմ Իր Սենից:

Դեռ սակարկությունների սկզբից` շատ լոտեր մեծ հետաքրքրություն են առաջացրել պոտենցիալ գնորդների միջեւ: Մեկնարկային ընդհանուր գինը 600 հազ. դոլար է: