Մոսկվայում դեռահասի ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել. 15-ամյա դպրոցականին գտել են կախված վիճակում:
10-րդ դասարանցու մարմինը գտել են մարտի 2-ին ժամը 22.30-ի սահմաններում ծնողների տանը:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ, դպրոցականը մահից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը հետաքննության շահերից ելնելով չի հրապարակվում:
Նախնական վարկածով` տվյալ արարքի դրդապատճառ է դարձել ծնողների ամուսնալուծությամբ պայմանավորված ծանր հոգեվիճակը, ասվում է հետաքննական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հարկ է նշել, որ Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախացել են դեռահասների ինքնասպանության դեպքերը:


























