Ռուսաստանի նախագահի ընտրություններին մոսկովյան ժամանակով ժամը 10:00 –ի դրությամբ  ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 12,2%-ը: Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԿԸՀ փոխնախգահ Լեւոնիդ Իվլեւին, սա բավականին բարձր ցուցանիշ է` համեմատած նախկին նախագահական եւ վերջին խորհրդարանական ընտրությունների նույն պահի ցուցանիշների հետ:

Մասնակցության ակտիվությամբ աչքի են ընկել Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի ընտրողները: Վերջին տեղեկություններով` քվերակության ավարտից երկու ժամ առաջ, տեղական ժամանակով ժամը 18.00-ին, Մագադանում արդեն մասնակցել է  ընտրողների  53%-ը, ինչը 7%-ով գերազանցում է խորհրդարանական ընտրությունների ցուցանիշը:Ռուսաստանի ԿԸՀ տվյալներով`Կամչատկայում քվերակության ավարտից երկու ժամ առաջ մասնակցությունը կազմել է  ավելի քան 57%, Չուկոտիայում` 76%, Սախալինում` 51,52%: Հրեական ինքնավար մարզում տեղական ժամանակով ժամը 15.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների  44%-ը, Խաբարովսկում` 45%-ը, Պրիմորիեում` 44,5%, Ամուրում`  45,29%-ը, Անդրբայկալում` 40,1%-ը, Բուրյատիայի Հանրապետությունում`  45,3%-ը, Իրկուտսկում` 36%-ը, Տիվայում`  63%-ը, Օմսկում` 41,73%-ը: Կեսօրին Կրասնոյարսկի երկրամասում քվերկությանը մասնակցել է ընտրողների 18,08%-ը, Կեմերովոյում` 30,1%-ը, Ալթայում` 24,52%-ը, Տոմսկում` 22%-ը, Նովոսիբիրսկում` 21,56%-ը, Տյումենում` 36,61%, Չելյաբինսկում` մոտ 20%-ը, Սվերդլովսկի մարզում` 18%-ը, Բաշկիրիայում` 24%-ը:Կամչատկայում, Մագադանում եւ Չուկոտիայում քվերկությունն արդեն ավարտվել է,  եւ արդեն քվեների հաշվման գործընթացն է սկսվել:

Առաջիկա րոպեներին տեղամասերը կփակվեն Սախալինում, Հրեական ինքնավար մարզում, Խաբարովսկում եւ Պրիմորիեում: