Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը բացված տեղամասում ժամը 13.00-ի դրությամբ քվեարկել է 1000, եւս 3 տեղամասերում (Էրեբունի ավիաբազայում, Արտաշատ եւ Մեղրի քաղաքներում)` 1187 ընտրող, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):
Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում քվեարկել է 504 ընտրող: Բացի այդ, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տեղամասերում ժամը 14.00-ի դրությամբ արդեն քվեարակել է 2500, սահմանապահ ջոկատում` 306 ընտրող: Ժամը 10.30 –ին քվեարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Քվեարկությանը ներկա է եղել նաեւ կոմկուսից թեկնածու Գենադի Զյուգանովի դիտորդը:Ավանդաբար, Հայաստանում ընտրությունների ժամանակ մասնակցության տոկոս չի նշվում, քանի որ քվեարկությանը կարող են մասնակցել ինչպես Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այնպես էլ ժամանակավորապես Հայաստանում գտնվողները:



























