Քվեաթերթիկների 44%-ի հաշվարկվելուց հետո Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 63,9%-ը: Այդպիսի տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Երկրորդ տեղում` ձայների 17,3%-ով, մնում է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Երրորդ տեղում արմատավորվում է միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը` 7,1%:

Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 6,8%, Սերգեյ Միրոնովը` 3,7%: