«Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման համակարգող, Մոսկվայում մասսայական ակցիաների կազմակերպիչ Սերգեյ Ուդալցովն անվանել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները մարտահրավեր հասարակությանը:

«Ինձ այս ընտրությունները չեն գոհացնում: Ես դրանք ընդունել չեմ կարող: Սա նորից մարտահրավեր է ողջ հասարակությանը», - ասել է նա РИА Новости-ի թղթակցին:

Ուդալցովի խոսքով, երկուշաբթի օրը Մոսկվայի Պուշկինի հրապարակում «հարցը սուր կդրվի»: «Կեղտոտ տեխնոլոգիաներից իշխանությունը չի հրաժարվել: Ավելի խորամանկ տեխնոլոգիաներ են օգտագործվել, ավելի հնարամիտ մեթոդներ: Միշտ չէ, որ կարելի էր ձեռքից բռնել», - ասաց Ուդալցովը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթում է առաջին տուրում: