Մոսկվայում «Дождь» հեռուստաալիքի թղթակից Իլյա Վասյունինի վրա հարձակվել են անհայտ անձինք, երբ նա փորձել է նկարահանել Մանեժնայա հրապարակում Պուտինի համակիրների միտինգի մասնակիցներին գումար բաժանելը: Այդ մասին «Газета.Ru»-ին հաղորդել է տուժած Վասյունինը:

«Պուտինի կողմնակիցների միտինգից հետո ես հետեւեցի ակցիայի մասնակիցներին «Բորովիցկայա» մետրոյի կայարանի ուղղությամբ: Երբ ինչ-որ մարդիկ սկսեցին գումար բաժանել միտինգին մասնակցելու դիմաց, ես փորձեցի դա ֆիքսել տեսագրությամբ: Ինձ վրա փորձեցին հարձակվել անհայտ  մարդիկ` ծալովի մահակներով, սակայն ինձ պաշտպանեց անցորդներից մեկը: Դրանից բացի, ոչ հեռու գտնվում էր «Ազատություն» ռադիոկայանի  թղթակիցը և НТВ ալիքի նկարահանող խումբը», – պատմեց Վասյունինը «Газета.Ru»-ին: