57% քվեաթերթիկների հաշվարկից հետո Վլադիմիր Պուտինը հավաքել է ավելի քան 64,64% ձայն: Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի ԿԸՀ-ը:
Երկրորդ տեղում մնում է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը` 17,07%:
Երրորդ հորիզոնականում իր դիրքերը պահպանում է միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը` 6,91%:
Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 6,58%, Սերգեյ Միրոնովը` 3,72%:
Գիշերվա ժամը մեկին Վլադիմիր Պուտինն այցելեց իր նախընտրական շտաբ եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին` հաղթանակն ապահովելու համար:



























