Քվեաթերթիկների 70%-ի հաշվարկվելուց հետո Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 64,9%-ը: Այդպիսի տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Երկրորդ տեղում` ձայների 17,01%-ով, մնում է կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը:
Երրորդ տեղում է միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը` 6,85%:
Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 6,45%, Սերգեյ Միրոնովը` 3,71%:



























