Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է արդեն 98,09%-ը: Արդյունքում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 63,97%-ը, Գենադի Զյուգանովը (ՌԴԿԿ)` 17,17%-ը, ինքնառաջադրված Միխայիլ Պրոխորովը` 7,65%-ը:
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է ձայների 6,24%-ը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը` 3,83%-ը:
Պուտինը բացարձակ թվերով ստանում է ավելի քան 44,3 միլիոն ձայն, Զյուգանովը` 11,9 միլիոն, Պրոխորովը` ավելի քան 5,3 միլիոն, Ժիրինովսկին` ավելի քան 4,3 միլիոն, Միրոնովը` ավելի քան 2,6 միլիոն:



























