Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակն է տարել` Վաշինգթոնում քաղաքական գործչին իրենց ձայներն են տվել համակուսակիցների  37%-ը:  Ռոմնին առաջ է անցել իր հակառակորդ Ռոն Փոլից ավելի քան 10%-ով: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Սանտորումը: 

Այսպիսով, Ռոմնին տարել է չորրորդ հաղթանակը եւ ութերորդը` «ընդհանուր հաշվարկում»:

Վաշինգթոնյան մրցապայքարը տեղի է ունենում մարտի 6-ի «սուպերերեքշաբթիի» նախօրեին: Այդ օրն ընտրողները միանգամից 10 նահանգներում որոշում են, թե ով կլինի ներկայիս նախագահ ժողովրդավար Բարաք Օբամայի մրցակիցը 2012 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններին, գրում է pravda.ru-ն: