Ռուսական լրատվամիջոցները հայտնում են այն մասին, որ մարտի 4-ի նախագահական ընտրություններին կիրառվել են ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաներ: 

«Կոմերսանտը» հայտնում է, որ ամենատարածված խախտումը եղել է դիտորդներին  ընտրատեղամասեր հասցնելը: 

Նորություն է եղել այն, որ տարբեր քաղաքների գործարաններում հայտնվել են տեղամասային նոր ընտրական հանձնաժողովներ` այն կազմակերպություններում, որտեղ չեն եղել վեբ-տեսախցիկներ եւ որտեղ չեն կարողացել ներկա գտնվել դիտորդները:

Ըստ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության մոսկովյան բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Ագեեւի` Մոսկվայում  «համարյա ամեն մի ընտրատեղամաս ունեցել է ձեռնարկությունների աշխատակիցների շարունակական ցիկլի իր լրացուցիչ ընտրացուցակը»:

Մի շարք ընտրատեղամասերի հանձնաժողովների առաջնորդների ընտրությունների նախօրեին առաջարկվել էր ստորագրել ձայների ամփոփիչ արձանագրությունների մաքուր թղթեր` իբրեւ թե «գործընթացի արագացման նպատակով»:

 «Գոլոս» կազմակերպության բոլոր դիտորդներն ընտրողների զանգվածային տեղափոխումն անվանել են  «ամենատարածված խախտումն» իրենց տարածաշրջանում: Ընդ որում, ամեն մի ընտրատեղամասում փոխադրողներն ունեցել են տարբեր «տարբերակիչ նշաններ». անձնագրի մեջ դրել են օրացույցներ, խնայգրքույկներ, ամրակով նշել են փաստաթղթի յոթերորդ էջը:

Երեկվա ընտրություններին նաեւ տարածված է եղել քվեաթերթիկների լցոնումը: Մի շարք շրջաններում եւ քաղաքներում` Չեչնիայում, Աբխազիայում, Անապայում, Տոմսկում, հնարավոր է եղել քվեարկել ընդհանրապես առանց որեւէ փաստաթղթի եւ ընտրացուցակների, գրում է «Նովի ռեգիոնը»: