Եվս մեկ կին Չինաստանում դիմել է ինքնահրկիզման, բողոքելով Տիբեթում Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ եւ պահանջելով դուրս բերել Տիբեթը Չինաստանի գերիշխանությունից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվածը 32 տարեկան էր եւ 4 երեխաների մայր:
Պատմության տարբեր ժամանակահատվածներում Տիբեթը մեկ եղել է անկախ պետություն, մեկ գտնվել է Մոնղոլական կայսրության կամ Ցինի կայսրության տիրապետության տակ: 1950 թվականին Տիբեթն անցել է Չինաստանի գերիշխանության տակ` Չամդոյի մոտ տեղի ունեցած հաղթանակից հետո:
Ներկայումս չինական իշխանությունների գործողությունները Դալայ-լաման գնահատում է որպես մշակութային ցեղասպանություն:




























