Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովն ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա Պուտինին հայտարարել է Ռուսաստանի նախագահ:

99,3% արձանագրությունների մշակումից հետո Պուտինը հավաքում է ձայների 63,75%-ը, Գենադի Զյուգանովը` 17,19%-ը, Միխայիլ Պրոխորովը` 7,82%-ը: Վլադիմիր Ժիրինովսկիի օգտին քվեարկել են  6,23%-ը, Սերգեյ Միրոնովի օգտին` 3,85%-ը:

«Ըստ նախնական տվյալների` ՌԴ-ի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», - մարտի 5-ի մամլո ասուլիսում ասել է Չուրովը: