Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ավելի լավ է լինել բռնակալ, քան` գեյ: Մեկնաբանելով եվրոպական երկրների` Մինսկից իրենց դեսպաններին հետ կանչելու փաստը` Բելառուսի նախագահը նրանց գործողություններն անվանել է բացարձակ հիստերիա, իսկ գերմանացի Վեստերվելին ուղղակի հիշեցրել է նրա սեռական կողմնորոշումը:

Լեհաստանին նա մեղադրել է այն բանում, որ այնտեղ արդեն քարտեզը գծված է մինչեւ Մինսկ, այնտեղ արդեն Լեհաստանի տարածքն է:

«Ինչ վերաբերում է երկրորդին, որը չգիտես վարդագույն է, թե երկնագույն, որը գոռում էր բռնակալի մասին… Դա լսելով` ես մտածեցի. Ավելի լավ է բռնակալ լինել, քան գեյ: Բայց Աստված իր հետ, հարցը դրանում չէ: Մենք բոլորս հիշում ենք անցյալ դարակեսը, եւ թե ինչ ստացավ աշխարհը նրանց բռնակալությունից: Մեր ժողովուրդը ուշքի չի եկել մինչ օրս:  Այդ պատճառով էլ նրանք չէ, որ մեզ պետք է դատապարտեն ինչ-որ բռնակալության մեջ: Ես այդ թեման ընդհանրապես չեմ ուզում քննարկել... Մենք կորցրել ենք մեր բնակչության մեկ երրորդը: Դուք ախր դրա համար մեզ դեռ չեք վճարել: Ինչո՞ւ եք մեզ ճնշում անընդհատ», - հայտարարել է Լուկաշենկոն:

Պետք է նշել, որ Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավար Գիդո Վեստերվելը չի թաքցնում  իր սեռական կողմնորոշումը:

Ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների եւ բելառուսական պաշտոնյաների ցուցակների ընդլայնմանը, որոնց արգելված է մուտքը ԵՄ-ի երկրներ, Մինսկը որոշել է սահմանափակել ընդդիմության առաջնորդների մեկնումը Բելառուսից:  Խոսքը դեռեւս  նախնական ցուցակի մասին է, որում ընդգրկված են 108 ազգանուններ: Հայտնի է, որ այնտեղ ընդգրկված են Բելառուսի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը, Բելառուսյան կոնգրեսի ժողովրդավարական արհեստակցական միությունների առաջնորդ Ալեքսանդր Յարոշուկը եւ Բելառուս լրագրողների կազմակերպության նախագահ Ժաննա Լիտվինան, գրում է grani.ru-ն: