Մարտի 4-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Այնթափ-Նոր Խարբերդ ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում, «Արմենիա» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 8082 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Օհանջանյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կախվել հարակից ջրանցքի եզրից:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Փրկարաների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս, տուժածներ չկան:




























