Իրաքի արեւմուտքում գրոհայինների դեմ պայքարում զոհվել են իրավապահ կառույցների 21 աշխատակիցներ:
Առավոտյան հանցագործները հարձակվել են Բաղդադից հյուսիս-արեւմուտք գտնվող Անբար սունիական նահանգի Էլ Հադիթա քաղաքի արագ արձագանքման ուժերի կենտրոնի վրա: Մարտը շարունակվում է, հայտնում է «Վեստին»:
Ավելի վաղ գրոհայինները հարձակվել էին նահանգի մի քանի ռազմական ստորաբաժանումների վրա` կրակելով զինծառայողներին:



























