Մարտի 4-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում քաղաքացի Հ. Մարտիրոսյանը, Արագած լեռան վրա դահուկով սահելիս, առատ ձյան եւ վատ տեսանելիության պատճառով մոլորվել է:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 02.30-ին Արագածոտնի մարզից հայտնեցին, որ տեղի օդերեւութաբանական կայանի աշխատակիցները գտել են Հ. Մարտիրոսյանին եւ տեղափոխել կայանի տարածք: