Խաչատուր Սուքիասյանը պաշտոնապես հայտարարել է գալիք ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին: Այդ մասին հայտնում է Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սուքիասյանն 1999 թվականից եղել է Կենտրոն համայնքի մի մասն ընդգրկող ընտրատարածքի պատգամավորը: 2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել թիվ 10 ընտրատարածքից, սակայն 2009թ. հոկտեմբերի 6-ին զրկվել էր պատգամավորական մանդատից, երբ նրան մեղադրանք էին առաջադրել զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Նրանից հետո այդ ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: