Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, այսօր` մարտի 5-ին, կմեկնի Լիտվա:

Հայաստանի ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:

Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաեւ մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում: