Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հերթական տարօրինակ հայտարարությունն է արել։ Այս անգամ նա հայտարարել է, թե Կիպրոսի խնդրի կարգավորման ուղիներից մեկն է այն Թուրքիային միացնելը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Star-ը, Կիպրոսի թուրքական հատվածում լույս տեսնող «Կիպրոս» թերթին տված հարցազրույցում Էգեմեն Բաղըշը Կիպրոսի խնդրի լուծման հետ կապված նշել է. «Կամ Կիպրոսի 2 պետությունները կմիավորվեն մի կառույցի մեջ կամ էլ Կիպրոսի թուրքական հանրապետությունը կարող է միացվել Թուրքիային։ Այս բոլոր տարբերակները սեղանին են»,-ասել է Բաղըշը։