Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան մարտի 4-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա ընտրատեղամաս էր այցելել թոռան` Նիկիտա Պրեսնյակովի հետ: Ճիշտ է, տեղամասում նրան անակնկալ էր սպասվում, Նիկիտայի անունն ընտրացուցակներում չկար:

Խիստ տատիկը փոքր սկանդալ է բարձրացրել, ինչի շնորհիվ հանձնաժողովականները զիջել են: Պրեսնյակովը քվեարկել է, հավանաբար Պրոխորովի օգտին:

Ավելի ուշ Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել Պրոխորովի շտաբում` հայտարարելով, թե չի հավատում ընտրությունների արդարությանը: Նա շնորհավորել է միլիարդատիրոջը արդյունքների կապակցությամբ եւ հաջող քաղաքական կարիերա է մաղթել:

Պրոխորովը նախնական արդյունքներով, զբաղեցրել է երրորդ տեղը` հավաքելով 7,82 տոկոս: