Ռուսական լրատվամիջոցները նշում են շոու բիզնեսի ներկայացուցիչների անսովոր ակտիվությունը նախագահական ընտրություններին: Նրանցից շատերը, ելույթների մեկնելով, չեն մոռացել վերցնել քվեաթերթիկները, իսկ մի քանիսն էլ, ներկայանալով ընտրատեղամաս, քվեարկել են համարյա բացահայտ` չթաքցնելով իրենց քաղաքական հայացքները:

Այսպես, օրինակ «հրացանակիր» Միխայիլ Բոյարսկին հարազատ Սանկտ-ետերբուրգում ընտրատեղամաս եկել է առանց ավանդական շարֆի: Դա դեռ քիչ է, դերասանը վերցնելով քվեաթերթիկը` չի գնացել առանձնախցիկ, ինչպես որ ընդունված է, այլ  թեկնածուի անվան դիմաց նշանը դրել է հենց տուփի վրա:  Լրագրողներից ինչ-որ մեկը նույնիսկ նշել է, որ Միխայիլ Սերգեեւիչը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին: «Ես այսօր քվեարկել եմ իմ թոռների ապագայի համար: Եւ ձեր բոլորի ապագայի համար նույնպես», - հայտարարել է Բոյարսկին:

Հայտնի մարդիկ նաեւ զգուշավորություն են ցուցաբերել, ելույթներով շրջագայելիս  հոգ տանելով վկայագրերի առկայության մասին:  

Օրինակ, Սերգեյ Լազարեւը, Նատալյա Պոդոլսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Ֆիլիպ Կիրկորովը եւ «Իվանուշկի International»-ը քվեարկել են Չուկոտկայում, Նիկոլայ Բասկովը`  Եկատերինբուրգում, իսկ Դիմա Բիլանը` Տոմսկում: Սակայն բոլորից հեռու է գտնվել ապագա մայրիկ Քրիստինա Օրբակայտեն: Նա իր ամուսնու` Միխայիլ Զեմցովի հետ գտնվել է Մայամիում: Երգչուհին ամուսնու հետ  քվեարկել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասում, գրում է dni.ru-ն: