Թուրքիան շարունակում է Ֆրանսիայի դեմ կիրառել քաղաքական էմբարգոն եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին չի հրավիրելու  Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների» խմբի 2-րդ համաժողովին։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ մարտի 20-ից հետո Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների» համաժողովին հրավիրվելու են երկրների նախագահներ, վարչապետներ եւ արտգործնախարարներ։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահին հրավեր չուղարկելու մտադրությունը կապված է Թուրքիայի կողմից Ֆրանսիայի դեմ դեռեւս շարունակվող քաղաքական էմբարգոյով։