Նոյեմբերի 28-ին Մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարն անցավ ավանդույթի համաձայն՝ ընտրակեղծիքներով:

Համագումարը դեռ ընթանում էր, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ու կուսակցության նախագահի թեկնածուները դեռ չէին առաջադրվել, երբ NEWS.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են կուսակցության մի խումբ պատվիրակներ, հիմնականում Լոռու մարզից, մարզահամերգային համալիրի միջանցքում մոտենում քվեախցիկներին, նշումներ կատարում երկու՝ ՀՀԿ նախագահի եւ Գործադիր մարմնի ընտրությունների համար նախատեսված քվեաթերթիկների վրա եւ դրանք նետում քվեատուփերը:

Ի դեպ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չհերքեց փաստը՝ նկատելով, որ թյուիմացություն է տեղի ունեցել, եւ այդ քվեարկությունն անվավեր է ճանաչվել: