Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող Քյարամ Ամոյանը, ով «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցենք, որ վերջինս  փետրվարի 29-ին ժամը 18.30-ին էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հացադուլի դիմում ներկայացրել: Նա պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն նա շարունակում է մնալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն բժիշկների անմիջական հսկողության տակ: Գոռ Ղլեչյանը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկները գտնեն, որ պետք է տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» կտեղափոխեն:

Ի դեպ, NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19 ամյա Քյարամ Ամոյանը 21 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, բժիշկների կողմից դուրս է գրվել: Ներկա պահին նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում` բժիշկների անմիջական հսկողության տակ: Վերջինս արյան զեղումով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: