Եղանակային պայմանների բարելավմամբ, Երեւանում կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի եւ Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:

Այս մասին այսօր` մարտի 12-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված եւ կատարված աշխատանքները: «Կանաչ Երեւան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի  կանաչ գոտիներն ու հետեւողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակին` քաղաքապետը հանձնարարել է պատշաճ ձեւով իրազեկում ապահովել, թե առողջապահական որ հաստատություններում են տրամադրվելու համապատասխան անվճար բուժծառայությունները:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ցանկը եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: