NEWS.am-ի տեղեկություններով, այսօր` մարտի 13-ի գիշերը, շրջվել է «Ջերմուկ գրուպ» ընկերության բեռնատար մեքենան, իսկ վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանույթան լրատվության վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկատվությունը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի լուսադեմին Երասխ-Երեւան ճանապարհին:

Բեռնատարի վարորդը՝ 53-ամյա Պարույր Աղաջանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: