Գեղարքունիքի մարզում, այսօր` մարտի 13-ին, ժամը 12.30-ին Ներքին Գետաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ մարտի 12-ի լույս 13-ի գիշերը ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղի բնակիչներ Լ. Արշակյանի եւ Գ. Կյուրեղյանի տների տանիքների կառուցատարրերը, ընդհանուր` 186 քմ մակերեսով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գ. Փինաքյանին պատկանող տան ձեղնահարկից պոկվել է պատը` ընկնելով եւ վնասելով 15 գմ գազի խողովակը եւ հաշվիչը: Գյուղապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը ճշտելու նպատակով: